Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2015
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for January 29th, 2015

    Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ

    Thursday, January 29th, 2015

    «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի տեղակալներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՌԲԱ ղեկավար. ՌԴ–ի անջատումը SWIFT–ից հարվածել է համակարգի բոլոր մասնակիցներին

    Thursday, January 29th, 2015

    Ռուսաստանի անջատումը SWIFT բանկային հաղորդագրությունների փոխանակման համակարգից շահեկան չէ համակարգի ոչ մի մասնակցի համար, կարծում է Ռուսական բանկերի ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանը։

    Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը

    Thursday, January 29th, 2015

    Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 1,08 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,56 դրամ

    Thursday, January 29th, 2015

    Հունվարի 29–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 27–ի համեմատ, աճել է 1,08 կետով և կազմել 475,56 դրամ մեկ դոլարի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

    Thursday, January 29th, 2015

    Գերմանական Deutsche Bank բանկի շահույթը 2014 թվականին ավելացել է 2.5 անգամ և 1,7 միլիարդ կազմել, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 681 միլիոն եվրո էր կազմել, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, հայտնում է Փրայմը։

    McDonald’s–ի բաժնետոմսերի գինը բարձրացել է ընկերության նախագահի փոփոխության լուրից հետո

    Thursday, January 29th, 2015

    McDonald’s ամերիկյան կորպորացիայի նախագահի աթոռն այս տարվա մարտին կզբաղեցնի Սթիվեն Իսթերբրուկը, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչներին։

    Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման. փորձագետ

    Thursday, January 29th, 2015

    Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման, հայտարարեց Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։