Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

29.01.2015 15:49
Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Գերմանական Deutsche Bank բանկի շահույթը 2014 թվականին ավելացել է 2.5 անգամ և 1,7 միլիարդ կազմել, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 681 միլիոն եվրո էր կազմել, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, հայտնում է Փրայմը։

Մեկ բաժնետոմսի հաշվարկի դեպքում շահույթը կազմել է 1.31 եվրո` մեկ տարի առաջ գրանցված 0.62 եվրոյի դիմաց։

214 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքում զուտ շահույթը կազմել է 441 միլիոն եվրո` մեկ տարի առաջ գրանցված 1.4 միլիարդ եվրո վնասի դեպքում։ Մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթը կազմել է 0.31 եվրո` նախորդ տարվա 1.26 եվրոյի դիմաց։

«Մեկ տարվա և չորրորդ եռամսյակի արդյունքներից ոգեշնչված` մենք միաժամանակ ջանք չենք խնայում մեր հետագա ծախսերը կառավարելու, կապիտալն ավելացնելու և մեր բաժնետերերի շահույթն ավելացնելու ուղղությամբ»,– ասել են բանկի ղեկավարներ Անշու Ջեյնն ու Յուջինա Ֆիթչենը։

Deutsche Bank–ը հիմնադրվել է 1870 թվականին և Գերմանիայի ամենախոշոր բանկային կոնցեռնն է։ Կոնցեռնի կազմում ներառված են առևտրային, հիփոթեքային, ներդրումային բանկեր, լիզինգային ընկերություններ և այլ ստորաբաժանումներ։ Կենտրոնակայանը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև