ՌԲԱ ղեկավար. ՌԴ–ի անջատումը SWIFT–ից հարվածել է համակարգի բոլոր մասնակիցներին

29.01.2015 18:48
ՌԲԱ ղեկավար. ՌԴ–ի անջատումը SWIFT–ից հարվածել է համակարգի բոլոր մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի անջատումը SWIFT բանկային հաղորդագրությունների փոխանակման համակարգից շահեկան չէ համակարգի ոչ մի մասնակցի համար, կարծում է Ռուսական բանկերի ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանը։

«Տեսականորեն դա (Ռուսաստանի անջատոմը SWIFT–ից. խմբ.) հնարավոր է, բայց ու՞մ է դա պետք։ Դա կհարվածի ֆինանսական շուկայի բոլոր անդամ կողմերին։ Այդ իմաստով բիզնեսի, ֆինանսական շուկայի ներկայացուցիչները, ի տարբերություն քաղաքական գործիչների, աշխատում են, հատկապես, երբ նրանց վրա ճնշում չեն գործադրում, միայն միմյանց ընդառաջ շարժման ռեժիմով»,– ասել է Թոսունյանն «ՌԻԱ Նովոստիում» կայացած ասուլիսում։

Նա նշել է, որ SWIFT համակարգն ավելի արդյունավետ է աշխատում, երբ դրանում ավելի մեծ թվով մասնակիցներ են ներգրավված, և մի երկրի անջատումը չի ազդի բոլորի վրա։ «Մենք չենք կարողանա վճարել, մատակարարները չեն կարողանա փող ստանալ` ո՞վ է շահելու դրանից։ Այդ պատճառով, իմ կարծիքով, այստեղ քաղաքական սպեկուլյացիաների որոշակի տարր կա... Հուսով եմ, որ էմոցիաները կհեռանան, և դա ինչ–որ շանտաժ կլինի»,– ասել է ՌԲԱ ղեկաբարը։

Միաժամանակ, նա նշել է համակարգի բացառիկ լինելը և դրա նշանակությունը բանկային ոլորտում։ «SWIFT–ի նմանօրինակը կանխիկացումների, տեղեկության պաշտպանության, գործառնությունների ավտոմատացման տեսանկյունից բանկային համակարգում այսօր գոյություն չունի... Իհարկե, շատ ցավոտ է մտածել դրա մասին, և հնարավոր է, հատուկ մեզ նյարդայնացնում են` խոսքով այդպիսի գրոհները շատ նյարդային ֆոն են ստեղծում»,– եզրափակել է Թոսունյանը։

Նախորդ տարվա աշնանը սկսեցին SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից ռուսական բանկերի անջատման սպառնալիքներ հնչել, որով անցկացվում են ավելի քան 6 տրիլիոն դոլարի վճարային հանձնարարագրեր, և դրան մասնացկում է ավելի քան 10 հազար ֆինանսական կազմակերպություն 210 երկրներում։ Ինքը համակարգը հոկտեմբերին հայտնել էր, որ պատժամիջոցներին միանալը պնդող մի շարք երկրների կողմից ճնշում է զգում, սակայն չի պատրաստվում հանձնվել։

ԿԲ–ն իր հերթին հայտնեց, որ դեկտեմբերից գործարկել է SWIFT–ի հայրենական նմանօրինակը։ Ռուսաստանի բանկն այդ ժամանակ նշել էր, որ նոր ծառայությունը թույլ կտա վարկային կազմակերպություններին SWIFT ձևաչափերով հաղորդագրություններ փոխանցել Ռուսաստանի բանկով բոլոր մարզերում և առանց սահմանափակումների։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև