Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2014 թ.–ի վերջին նվազել է 3,2%` կազմելով 4 441,5 մլն դոլար

30.01.2015 17:23
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2014 թ.–ի վերջին նվազել է 3,2%` կազմելով 4 441,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 44,15 մլն դոլար` 2013թ .–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերին մեկ ամսվա ընթացքում ավելացել է 26,8 միլիոն դոլարով կամ 0,6 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը դեկտեմբերին կազմել է 3 785,2 մլն դոլար` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 2,2 տոկոսով, իսկ 2013 թ.–ի դեկտեմբերի վերջի համեմատ այն նվազել է 3 տոկոսով։

Արտաքին պարտքի մոտ 3 345,2 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին, որը մեկ ամսում ավելացել է 2,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ այն նվազել է 1,3 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 439,9 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում ավելացել է 10,9 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 656,3 մլն դոլար` նվազելով 7,6 տոկոսով կամ 54,7 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 609,3 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 40,7 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար և ներքին երաշխիքները` 2,1 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև