Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archive for February 2nd, 2015

    Հայաստանի առևտրային բանկերը 2014թ.-ին պետբյուջե են վճարել 37.5 մլրդ դրամ

    Monday, February 2nd, 2015

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2014թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 37.5 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 37.1 մլրդ դրամի դիմաց, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

    Փետրվարի 2-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով գործարքներ չեն իրականացվել

    Monday, February 2nd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 2-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,1 կետով և կազմել 476,64 դրամ $1 համար

    Monday, February 2nd, 2015

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ձևավորված Հայաստանի արժույթի շուկայում փետրվարի 2-ի արդյունքներով, հունվարի 30-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,1 կետով և կազմել 476,64 դրամ $1 համար։ Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի բանկերում ռեզիդենտների արտարժույթով ներդրումները 2014 թ. դեկտեմբերին աճել են 6,7%-ով` մինչև 876,7 մլրդ. դրամ

    Monday, February 2nd, 2015

    Հայաստանի բանկերում ռեզիդենտների արտարժույթով ներդրումները 2014 թ. դեկտեմբերին կազմել են 876,7 մլրդ. դրամ` մեկ ամսվա ընթացքում աճելով 6,7%-ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներկայացնում է քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ

    Monday, February 2nd, 2015

    Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure առաջադեմ տեխնոլոգիայով:

    Fitch: Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն նվազման միտումը

    Monday, February 2nd, 2015

    Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն իրենց նվազման միտումը արդեն համեմատաբար ցածր մակարդակի դեպքում` 2014 թ.–ի դեկտեմբերին 1,49 մլրդ դոլար։ Այդ մասին նշվում է Fitch Ratings–ի պաշտոնական կայքում։

    ՀՆԱ–ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը 2014 թ.–ին Հայաստանում հասել է գրեթե 50% արժութային փոխարժեքի նվազման պատճառով. Fitch

    Monday, February 2nd, 2015

    ՀՆԱ–ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը 2014 թ.–ին Հայաստանում բարձրացել է գրեթե 50 տոկոսով` հիմնականում արժութային փոխարժեքի նվազման պատճառով, նշվում է Fitch Ratings–ի պաշտոնական կայքում։

    Fitch Raitings գործակալությունը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը

    Monday, February 2nd, 2015

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԷԴՎ)։ Վարկանիշների կանխատեսումն անփոփոխ է մնացել` «Կայուն», նշվում է գործակալության պաշտոնական կայքում։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 64,1 մլն դոլար

    Monday, February 2nd, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 26–ից 30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 64,1 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,33 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը կազմել է 200 հազար դոլար

    Monday, February 2nd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 26–30–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 200 հազար դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։