Fitch: Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն նվազման միտումը

02.02.2015 15:55
Fitch: Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն նվազման միտումը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն իրենց նվազման միտումը արդեն համեմատաբար ցածր մակարդակի դեպքում` 2014 թ.–ի դեկտեմբերին 1,49 մլրդ դոլար։ Այդ մասին նշվում է Fitch Ratings–ի պաշտոնական կայքում։

Fitch Raitings գործակալությունը  «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։

Ըստ վերլուծաբանների` պահուստների կրճատումը հիմնականում կապված է  ընթացիկ գործառնությունների հաշվին մուտքերի և ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի նվազման հետ, իսկ ամենաքիչը` դրամի արժեզրկման դեմ արտարժույթի շուկայում ԿԲ–ի կատարած միջամտությունների հետ։

Գործակալությունում կարծում են, որ արժութային պահուստների ծավալը 2015–16 թթ.–ին բավարար կլինի երեք ամսվա համար ներկրումը փոխարինելու համար, այն դեպքում, երբ 2010–13 թթ.–ին պահուստների ծավալը բավարար էր չորս ամսվա ծախսերը հոգալու համար։

Ըստ ԿԲ տվյալների` ՀՀ միջազգային համախառն պահուստները 2014 դեկտեմբերին կազմել են $1489,3 մլն.` տարեսկզբի համեմատ նվազելով 33,8%-ով կամ $762,3 միլիոնով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2014թ. դեկտեմբերին հայկական դրամը արժեզրկվեց 14,1%-ով` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ միջոցառումներից հետո դեկտեմբերի 18-ին դրամը սկսեց ամրապնդվել, սակայն արժութային փոխարժեքները դեռ որոշ տատանում էին ցուցադրում։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը Հայաստանում կազմում է 476,74 դրամ 1 դոլարի համար։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև