ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներկայացնում է քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ

02.02.2015 16:57
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներկայացնում  է  քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/ Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure առաջադեմ տեխնոլոգիայով:

3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել  քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:

Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում, Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:

«Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Բանկում գրանցված է Ձեր  գործող բջջային հեռախոսահամարը»,–ասված է հաղորդագրությունում:

3D Secure ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի ակտիվները 2014 թվականին կազմել են 286,4 մլրդ. դրամ, պարտավորությունները` 237 մլրդ. դրամ, (11 տոկոս աճ), կապիտալը` 49,37 մլրդ. դրամ (անկումը`8,82%). )։ Բանկը 2014 թվականին իր գործունեությունն ամփոփել է 4,6 մլրդ. դրամ վնասով 2013 թվականի 4,9 մլրդ. դրամ շահույթի դիմաց։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև