Հայաստանի առևտրային բանկերը 2014թ.-ին պետբյուջե են վճարել 37.5 մլրդ դրամ

02.02.2015 20:32
Հայաստանի առևտրային բանկերը 2014թ.-ին  պետբյուջե են վճարել 37.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2014թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 37.5 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 37.1 մլրդ դրամի դիմաց, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած հարկերը կազմել են 37.2 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների հավաքագրած հարկերը՝ շուրջ 345.8 մլն դրամ:

Միաժամանակ ուղիղ հարկերը (եկամտահարկ, շահութահարկ) կազմել են 34.9 մլրդ դրամ, անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 1,9 մլրդ դրամ (ԱԱՀ-ն, ակցիզային հարկը), ևս 563,3 մլն դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները:

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5.3 տոկոսը:

Բանկերի թվում առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ մոտ 4.3 մլրդ դրամ (21-րդ տեղ), Ամերիաբանկը՝ 4.2 մլրդ դրամ (22-րդ տեղ), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ մոտ 4.1 մլրդ դրամ (26-րդ տեղ),  HSBC-Բանկ Հայաստանը՝ 4 մլրդ դրամ (28-րդ տեղ), Արդշինինվեստբանկը՝ 3.2 մլրդ դրամ (38-րդ տեղ):

Խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են Ինեկոբանկը՝ մոտ 2.4 մլրդ դրամ (52-րդ տեղ), Յունիբանկը՝ 2.2 մլրդ դրամ (57-րդ տեղ), Հայբիզնեսբանկը՝ մոտ 2.1 մլրդ դրամ (64-րդ տեղ), Արարատբանկը՝ 1.67 մլրդ դրամ (80-րդ տեղ), Կոնվերս բանկը՝ 1,5 մլրդ դրամ (88-րդ տեղ):Հայէկոնոմբանկը՝ 1,46 մլրդ դրամ (90-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014թ.-ին պետբյուջե են վճարել ավելի քան 700.5 մլրդ դրամ՝ 2013թ.-ին գրանցված 665 մլրդ դրամի դիմաց (5.3 տոկոսի աճ): ($1 –ը` 476,64 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև