ՌԴ ԿԲ–ն հունվարին արժութային ինտերվենցիաների շրջանակում վաճառել է 2.341 մլրդ դոլար

03.02.2015 11:35
ՌԴ ԿԲ–ն հունվարին արժութային ինտերվենցիաների շրջանակում վաճառել է 2.341 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի կողմից դոլարի նետտո–վաճառքը (վաճառք մինուս գնում) այս տարվա հունվարին կազմել է 2.341 միլիարդ դոլար, նետտո–գնումը` 21.69 միլիոն, վկայում են ԿԲ արժութային ինտերվենցիաների տվյալները։

2014 թվականի արդյունքներով` ԿԲ կողմից դոլարի նետտո–վաճառքը կազմել է 76.128 միլիարդ, եվրոյինը` 5.41 միլիարդ։ 2014 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բանկը վաճառել է 11.902 միլիարդ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նոյեմբերի 5–ից կարգավորիչը չեղյալ է հայտարարել արժութային ոչ լիմիտային ինտերվենցիաները, իսկ նոյեմբերի 10–ին, ըստ էության, ավարտել է ռուբլու ազատ լողացող փոխարժեքը` չեղյալ հայտարարելով կանոնավոր ինտերվենցիաները և երկարժութային զամբյուղի միջանցքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև