Հայկական ՊրոԿրեդիտԲանկի շահույթը 2014թ.–ին կազմել է 502 մլն դրամ` նախորդ տարվա 22 մլն դրամի դիմաց

03.02.2015 15:50
Հայկական ՊրոԿրեդիտԲանկի շահույթը 2014թ.–ին կազմել է 502 մլն դրամ` նախորդ տարվա 22 մլն դրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊրոԿրեդիտԲանկ 2014թ. ընթացքում վաստակած շահույթը կազմեց 502 մլն դրամ` 2013 թվականի 22 մլն դրամի դիմաց` ապահովելով 5,7% կապիտալի եկամտաբերություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նշված արդյունքի հիմքում ընկած է Բանկի կողմից կայուն և հավասարակշռված զարգացումը, ինչը ևս մեկ անգամ վստահություն է ներշնչում թե հաճախորդներին և թե միջազգային ներդրող կազմակերպություններին:

Ըստ մամուլի ծառայության` բարձր վստահության մասին է վկայում նաև 2014թ. ընթացքում ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից Բանկին 7,5 մլն ԱՄՆ դոլար ստորադաս փոխառության տրամադրումը, որը նպատակաուղղված է եղել Բանկի կայունության և աճի ապահովմանը։ Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի տարեվերջին կազմել է 11,8 մլրդ դրամ, որը համապատասխանում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին:

«ՊրոԿրեֆիտԲանկ» ՓԲԸ–ն գործունեությունը սկսել է 2008 թվականի փետրվարի 5–ին։ Բանկը ՊրոԿրեդիտ միջազգային խմբի անդամ է, որը գործում է Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Գերմանիայի տարածքում։ «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ–ի միակ բաժնետերը ՊրոԿրեդիտ Հոլդինգն է, որին պատկանում է Հայաստանում գործող բանկի բաժնետոմսերի 100–տոկոսանոց փաթեթը։

«ՊրոԿրեֆիտԲանկ» ՓԲԸ–ի ակտիվները 2014 թվականի արդյունքներով կազմել են 66.5 մլրդ դրամ (տարեսկզբից աճը` 25,9%), պարտավորությունները` 57,3 մլրդ դրամ (աճը` 29,9%), կապիտալը` 9,2 մլրդ դրամ (աճը` 5,8%), իսկ վարկային ներդրումները` 52,2 մլրդ դրամ (աճը` 22,4%)։ Բանկի մաքուր շահույթը 2014 թվականին կազմել է 502 մլրդ դրամ 2013 թվականի 21,5 մլն դրամի համեմատ։ ($1 – 476,64 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև