Ռուսաստանի բանկը մտադիր չէ տեղափոխել «Բազել III»–ի ներդրման ժամկետը

03.02.2015 18:17
Ռուսաստանի բանկը մտադիր չէ տեղափոխել «Բազել III»–ի ներդրման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն անհրաժեշտ չի համարում տեղափոխել «Բազել III»–ի պահանջների ներդրման ժամկետը, քանի որ դա կարող է վնասել նաև ռուսական բանկերին, կարծում է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Սիմանովսկին, հաղորդում է Փրայմը։

«Իմ կարծիքով` չի կարելի դա անել, եթե խոսենք գործունեության ռազմավարական ուղղվածության մասին», – ասել է Սիմանովսկին` պատասխանելով այն հարցին, թե արժե՞, արդյոք, ժամանակավորապես հրաժարվել ռուսական բանկային հատվածում Բազելի պահանջների ներդրումից։

«Վստահ եմ, որ եթե տեղափոխենք Բազելի նորմատիվների ներդրման ժամանակացույցը, ապա դա մեր բանկերին օգուտ չի բերի», – ավելացրել է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալը։

Նրա խոսքով` «Բազելի» նորմատիվների ներդրումն, առաջին հերթին, իմիջային բաղկացուցիչ է բանկերի և բանկային հատվածի տեսակետից։

ՌԴ ԿԲ–ն 2014 թ.–ին սկզբից բարձրացրել է պահանջները ռուսական բանկերի կապիտալի նկատմամբ` «Բազել III»–ի չափանիշների համաձայն ներդնելով կապիտալի բավարարության նոր նորմատիվներ։ Հետագայում «Բազելի» պահանջները կընդլայնվեն։ 2015 թ.–ի հուլիսից նախատեսվում է ներդնել կարճաժամկետ լիկվիդայնության ցուցանիշ, իսկ կես տարի անց ԿԲ–ն կպարտադրի համակարգային նշանակալի բանկերին ավելացնել սեփական միջոցների ծավալը։

Համակարգային նշանակալի վարկային կազմակերպությունների համար բազային կապիտալի բավարարության նորմատիվը 2016 թ.–ի հունվարի 1–ից կավելանա` հասնելով 6 տոկոսի (այժմ 5 տոկոս է)։ Բացի այդ, բոլոր ռուսական բանկերի համար բազային կապիտալի բավարարության նկատմամբ պահանջները 2016 թ.–ի հունվարից կներառեն «Բազել III»–ի կողմից նախատեսված կապիտալի աջակցման բուֆեր, որն աստիճանաբար կավելանա 2016–2019 թթ.–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև