Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը կնվազի. Դավթյան

04.02.2015 15:55
Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը կնվազի. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը կնվազի, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նա նշեց, որ Հայաստանի բանկերի ակտիվների և կապիտալի շահութաբերության ցուցանիշները իրենցից ներկայացնում են բանկերի գործունեությունը, որը վերջին ժամանակները  կրճատման  միտում ունեն ` ԿԲ քաղաքականության և Բազելյան նորմատիվների ներդրման հետ կապված ։

«Վերջին ժամանակներն այս ցուցանիշները նվազում են ողջ բանկային համակարգում, և իմ կարծիքով, կրճատման միտումը կդրսևորվի առաջիկայում ևս, այնքան ժամանակ, քանի դեռ բանկերի նկատմամբ խիստ պահանջներ են  գործում»,–ասաց Դավթյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ այս հարցում Կոնվերս բանկը միջին բանկային միտումներում  արձանագրել է բավականին դրական ցուցանիշներ` մասնավորապես բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE) , 2014 թվականի տվյալներով, կազմել է 10.4 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA) ` 1,6 տոկոս։

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկը»։ Առևտրային բանկերի համախառն ծավալը 2014 թվականին կազմել է 3 410,6 մլրդ դրամ ( 16,1տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ ( 18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7  մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ  (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1  մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում)։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Կոնվերս բանկի ակտիվները 2014 թվականին կազմել են  150մլրդ դրամ (22,5% աճ),, պարտավորությունները` 126 մլրդ դրամ (23,1% աճ), կապիտալը` 23 մլրդ դրամ (19,83% աճ), վարկային ներդրումները` 93,6 մլրդ դրամ(17% աճ։ Բանկի շահույթը 2014 թվականին  կազմել է 448,9  մլն դրամ (1 դոլարը` 476,64 դրամ) ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև