Կոնվերս բանկի վարկային պորտֆելը 2014 թվականին ավելացել է 17%–ով կազմել է 97 մլրդ դրամ

04.02.2015 16:24
Կոնվերս բանկի վարկային պորտֆելը 2014 թվականին ավելացել է 17%–ով կազմել է 97 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ի վարկային պորտֆելի համախառն ծավալն աճել է 17 տոկոսով` կազմելով 97 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով` հաճախորդների առջև պարտավորությունները կազմել են 98 մլրդ դրամ, ինչը 16.3 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։

«Թեև 2014 թվականը բավականին ծանր էր Հայաստանի բանկային համակարգի համար, հատկապես` տարեվերջին, այնուհանդերձ բանկը կարողացավ իր վարկային պորտֆելի աճ ապահովել»,– ասաց Դավթյանը։

Նա նշեց նաև, որ ի տարբերություն մյուս բանկերի, Կոնվերսբանկին հաջողվել է խուսափել ավանդատուների արտահոսքից և ավանդների աճ գրանցել։

Բանկիրն ափսոսանք հայտնեց, որ ավելի ագրեսիվ վարկային քաղաքականություն անցկացնելու և շարունակվող ճգնաժամի պատճառով տնտեսությունում ավելի խոշոր ներդրումներ իրականացնելու մտադրությունը դժվար կլինի իրականացնել։ «Ցավոք, ճգնաժամը դեռ չի ավարտվել, և 2015 թվականը բավականին ծանր կլինի բանկային համակարգի և տնտեսության համար»,– ասաց Դավթյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ բանկի վարկային քաղաքականությունն ավելի պահպանողական է ռիսկերի զսպման նպատակով, իսկ հաշվի առնելով արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և դրամային դեպոզիտների տոկոսադրույքների աճը` Կոնվերս բանկը բարձրացրել է դրամային վարկերի տոկոսադրույքները։

Դավթյանը հայտնեց նաև, որ բանկն անհատական աշխատանք է կատարում դոլարային բոլոր վարկառուների հետ, ովքեր արժութային շուկայում փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով բարդ դրության մեջ են հայտնվել։ «Մենք դիտարկում ենք մարման ժամանակացույցի վերահաշվարկի հնարավորություն ենք դիտարկում, այդ թվում` դրանք դրամային վարկերի վերածելու ուղղությամբ»,– ասաց բանկիրը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

2014 թվականի արդյունքում բանկի ակտիվները կազմել են շուրջ 150 մլրդ դրամ, պարտավորությունները` 126 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 97 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 23 մլրդ դրամ։ (1 դոլարը`476,64 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև