Հայաստանի փողի բազան դեկտեմբերին ավելացել է 21,8%-ով և կազմել 886,8 մլրդ դրամ

04.02.2015 16:56
Հայաստանի փողի բազան դեկտեմբերին ավելացել է 21,8%-ով և կազմել 886,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2013 թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 21,8 տոկոսով և կազմել է մոտ 886,8 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ՀՀ ԿԲ-ի նախնական տվյալների վրա, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ գումարը դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 412,3 մլրդ դրամ՝ նոյեմբերին գրանցված մոտ 408,1 մլրդ դրամի դիմաց:

Պարտադիր պահուստների մեծությունը դրամով կազմել է մոտ 334,5 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված ավելի քան 188,7  մլրդ դրամի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով կազմել են 135,9 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված 125,3 միլիարդ դրամի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) 2014թ.-ի դեկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 392,8 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ նվազելով 3,6 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մոտ 494 միլիարդ դրամ՝ նոյեմբերի վերջի 320,6 մլրդ  դրամի փոխարեն: (1 դոլարը` 476,51 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև