ՌԴ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, վատ պարտքերի կառավարման գործակալություն կստեղծի

05.02.2015 11:34
ՌԴ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, վատ պարտքերի կառավարման գործակալություն կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ում վատ պարտքերի բանկի հայեցակարգը փոխվում է։ Բանկերից պարտքեր գնող կառույցի փոխարեն կարող է գործակալություն ստեղծվել, որն ուղղակիորեն կզբաղվի ձեռնարկությունների պարտքերի խնդրով։

Սպիտակ տուն է ուղարկվել ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցը, որում կառավարությանն առաջարկվում է ստեղծել վատ պարտքերի բանկ, որը գործակալության ձևաչափ կունենա և կզբաղվի ձեռնարկությունների պարտքերի խնդրով։ Այս մասին РБК–ին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը և Տնտեսական զարգացման նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։

РБК –ի զրուցակցի խոսքով` զեկույցում խոսվում է օրենսդրության մեջ, այդ թվում նաև ձեռնարկությունների սնանկության մասին կետերում փոփոխություններ կատարելու և  հետո միայն կառույցի ստեղծումը քննարկելու անհրաժեշտության մասին, РБК –ին պատմել է Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով` անհրաժեշտ միջոցառումները կորոշվեն կառավարության խորհրդակցության ժամանակ, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ չի որոշվել։

Աղբյուրը նաև առաջարկել է, որ գործակալության ձևաչափով ստեղծվող վատ պարտքերի բանկը կարող է զբաղվել խնդիր ունեցող ձեռնարկությունների առողջացմամբ` Ավանդների ապահովագրման գործակալության օրինակով։

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն`Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունները մինչև հունվարի 31–ը պետք է պատրաստեին վատ պարտքերի բանկի կամ գործակալության ստեղծման առաջարկները` «ՌԴ կառավարության սահմանած կարգով վարկային կազմակերպությունների խնդրահարույց ակտիվների և կազմակերպությունների պարտքերի գնման նպատակով»։ «Վատ պարտքերի բանկը, որպես բանկ, կարող է անհրաժեշտ չլինել», – ասել է РБК –ի աղբյուրը, ով մոտ է կանգնած Տնտեսական զարգացման նախարարությանը։ Նրա խոսքերով` բանկերի խնդիրները պետք է լուծվեն ԿԲ–ի գործիքների միջոցով, բանկերի համար կառավարության կողմից արդեն նախատեսված է 1 տրիլիոն ռուբլի` վարկեր տրամադրելու հնարավորություններին աջակցելու համար։

Սակայն ձեռնարկությունների պարտքերի դեպքում խնդիր է ծագում այն հարցում, որ նրանք պարտքեր ունեն ինչպես ռուսական բանկերի, այնպես էլ օտարերկրյա վարկատուների առաջ։ «Վատ ակտիվների բանկն ինստիտուտ է, որն անմիջականորեն աշխատում է ձեռնարկությունների հետ, այն կարող է զբաղվել ձեռնարկությունների առողջացմամբ, աշխատել ձեռնարկությունների վարկատուների հետ, ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա։ Այն ձեռք է բերելու ձեռնարկությունների պարտքերը պարտատոմսային փոխառությունների մեխանիզմների միջոցով», – РБК –ին պատմել է Տնտեսական զարգացման նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Պաշտոնյայի խոսքերով` «այդ ինստիտուտի հստակ կառուցվածք դեռևս չկա», ինչպես նաև դեռևս անհասկանալի է` արդյո՞ք այն ընդհանրապես հարկավոր է։ Սպիտակ տան աղբյուրը РБК –ին պատմել է, որ Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունների առաջարկները վերադարձվել են գերատեսչություններ լրամշակման նպատակով։ «Ցանկալի է ստանալ վատ պարտքերի բանկի ավելի հստակ սահմանումներ», – նշել է РБК –ի զրուցակիցը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև