S&P գործակալությունը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները

05.02.2015 13:26
S&P գործակալությունը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ՎՏԲ–ի, Մոսկվայի բանկի, Գազպրոմբանկի, Ռայֆֆայզենբանկի, ՅունիԿրեդիտ Բանկի, ԲՆՊ Պարիբա Բանկի, Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի, օֆ Տոկիո–Միցուբիսի բանկի, Ռուսֆինանս բանկի վարկանիշները  «BBB-»–ից «ВВ+»–ի` «բացասական» կանխատեսմամբ, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

Ալֆա–Բանկի վարկանիշը «BB+»–ից նվազեցվել է «BB»` «բացասական» կանխատեսմամբ, Պրոմսվյազբանկի վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, սակայն կանխատեսումը «բացասական է»։

Ինչպես նշվում է, վարկանիշի նվազումը պայմանավորված է պետական աջակցության նվազման ռիսկի ավելացմամբ։

Բացի այդ, չորեքշաբթի S&P–ն նվազեցրել է նաև ռուսական նավթագազային ընկերությունների և ՌԵՈւ–ի վարկանիշները։ Հունվարի վերջին S&P գործակալությունը  «ներդրումային» «ВВВ-» մակարդակից «սպեկուլյատիվ» «ВВ+» մակարդակի էր նվազեցրել Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը` «բացասական» կանխատեսմամբ։

Ռուսաստանի պարտավորությունների գծով սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով  «BBB-/A-3»–ից նվազեցվել էին «BB+/B»–ի։ Պարտավորությունների գծով սուվերեն վարկային վարկանիշներն ազգային արժույթով «BBB/A-2»–ից նվազեցվել էին «BBB-/A-3»–ի։ Միաժամանակ S&P–ն հանել է այդ վարկանիշները CreditWatch–ի ցանկից, այսինքն` հանել է վերանայումից։

S&P–ն Ռուսաստանի վարկանիշի նվազումն այսպես է բացատրել. «Մեր կարծիքով` դրամավարկային քաղաքականության ճկունությունը նվազել է, իսկ ՌԴ տնտեսական աճի հեռանկարները վատացել են»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև