NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 5-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

05.02.2015 17:25
NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 5-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 5-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Բորսայում գործարքներ չեն իրականացվել արդեն յոթերորդ օրն անընդմեջ։

Ինչպես ցույց են տալիս ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները, փետրվարի 5-ին դոլարի պահանջարկը մեկ դոլարի դիմաց կազմել է 477  դրամ։

Արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 474,5 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև