Անգլիայի բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը և ակտիվների ետգնման ծավալը

05.02.2015 18:24
Անգլիայի բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը և ակտիվների ետգնման ծավալը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անգլիայի բանկը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել պահպանել դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։ Դա, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտնի է դառնում կարգավորիչի մամուլի հաղորդագրությունից։

Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը ռեկորդային` տարեկան 0.5 տոկոս մակարդակում և հաստատել է շուկայից 375 միլիարդ ֆունտ ստեռլինգի բաժնետոմսերի ետգնման ծավալը։

Որոշումներն ամբողջությամբ համընկել են Dailyfx.com պորտալի կողմից հարցված վերլուծաբանների ակնկալիքների հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև