ԵԿԲ–ն Հունաստանի Կենտրոնական բանկին կտրամադրի մինչև 68 մլրդ դոլար

06.02.2015 12:15
ԵԿԲ–ն Հունաստանի Կենտրոնական բանկին կտրամադրի մինչև 68 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկը պատրաստ է Հունաստանի Կենտրոնական բանկին մինչև 68 մլրդ դոլարի արտակարգ ֆինանսավորում հատկացնել` հրատապ օգնության ծրագրի շրջանակում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, հայտնում է Bloomberg–ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Այսպիսով, Հունաստանի Կենտրոնական բանկը կարող է ապահովել վարկերի լիկվիդայնությունը։

Տվյալ որոշումը հաջորդել է ԵԿԲ–ի` հունական պարտատոմսերը ֆինանսավորման դիմաց ընդունելուց հրաժարվելուն։

Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այս առաջարկը։

Ավելի վաղ ասվել էր, որ անհրաժեշտության դեպքում հունական բանկերը կկարողանան արտակարգ ֆինանսավորման լրացուցիչ 10 մլրդ եվրո խնդրել փոխառության առկա շեմից բացի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև