ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով պահպանել է բացարձակ առաջատարի դիրքը

06.02.2015 18:49
ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով պահպանել է բացարձակ առաջատարի դիրքը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով հերթական անգամ դարձել է բացարձակ առաջատար Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` ըստ 2014թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման: Այս մասին հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից

Համաձայն հաղորդագրության, հարցումն անց է կացվել Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ի վերաբերյալ, որը նկարագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրնդերի հետ միասին:

«Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով: Բանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի բանկերի շրջանում, իսկ վերջին տարում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշի աճ ինչպես Երևանում, այնպես էլ շրջանների քաղաքներում: Այսպես, ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում զբաղեցնում է առաջին տեղը հուսալիության ցուցանիշով:»,–ասված է հաղորդագրությունում:

Հարցվածների մեծ մասը որպես ամենահուսալի հայաստանյան բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Հաջորդ կարևոր գործոնը Marketing Asset Index-ն է, որով բանկը նույնպես առաջատարն է։

Հաղորդագրության համաձայն, բանկի մասին ընդհանուր կարծիքի ձևավորման գործում առաջնային են հուսալիությունն ու կայունությունը, կարևոր է որակյալ սպասարկումն ու բանկի աշխատակիցների կոմպետենտ լինելը: ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ գոհունակության ցուցիչը Հայաստանի այլ բանկերի ցուցանիշներից բարձր է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ ($1 – 476,51 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև