ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1,05 տոկոս և կազմել 479,49 դրամ 1 դոլարի դիմաց։

06.02.2015 19:15
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1,05  տոկոս և կազմել 479,49 դրամ 1 դոլարի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 6–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 1,05 տոկոսով և կազմել է 479,49 դրամ մեկ դոլարի դիմաց։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1,3 մլն. դոլարի (մոտ 623,3 մլն դրամ) 13 գործարք։ Միաժամանակ, փետրվարի 6–ին NASDAQ OMX Армения–ում եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Փետրվարի 6 –ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 477,46 4 դրամ, 1 եվրոյինը` 546,88 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև