Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 61,1 մլն դոլար

09.02.2015 12:09
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 61,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 26–ից 30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 61,1 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 475,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,2 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 538,96  դրամ փոխարժեքով, և շուրջ 606,1 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 6,91 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 82,4 մլն դոլար, շուրջ 9,3 մլն եվրո և մոտ 214,7  մլն ռուբլի` համապատասխանաբար 477.58 դրամ, 545,78 դրամ և 7,17 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունվարի 26–ից փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 36,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 26,4 մլն դոլար։ (1 դոլարը` 477,46 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև