Կարո՞ղ է ՌԴ քաղաքացին հայկական որևէ բանկում հիփոթեք ձևակերպել

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը
Հուշեք, խնդրեմ, կարո՞ղ է, արդյոք, Հայաստանում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացին հայկական որևէ բանկում հիփոթեք ձևակերպել։ Եթե այո, ապա ինչ պայմաններով կարելի է ձևակերպել հիփոթեքային վարկը։

Կայքի այցելուի հարցին պատասխանել են ՎՏԲ Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման բաժնում։

Հարգելի հաճախորդ, ՌԴ քաղաքացին կարող է դիմել ՎՏԲ Հայաստան Բանկ հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե նա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է և բավարարում է Բանկի նվազագույն պահանջներին։ Հիփոթեքային վարկի (անշարժ գույք գնելու նպատակով) հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում` այս հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

 Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքի բարձրացում

Մարտին Գալստյանը չի բացառել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img