Ռուսական բանկերի անջատումը SWIFT–ից քիչ հավանական է. ԿԲ

10.02.2015 14:34
Ռուսական բանկերի անջատումը SWIFT–ից քիչ հավանական է. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաևան քիչ հավանական է համարում ռուսական բանկերի անջատումը SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից, իրավիճակը չարժե սրել, հաղորդում է Փրայմը։

Նախորդ տարվա աշնանը սկսել են ակտիվ սպառնալիքներ հնչել SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից ռուսական բանկերի անջատման մասին։ Այդ համակարգով են անցնում ավելի քան 6 տրիլիոն դոլարի վճարային հանձնարարագրերը, և դրան մասնակցում են ավելի քան 10 հազար ֆինանսական կազմակերպություններ 210 երկրներում։ Ինքը համակարգը հոկտեմբերին հայտարարել է, որ ճնշում է զգում պատժամիջոցներին միանալու մասին պնդող մի շարք պետություններից, սակայն մտադիր է չհանձնվել։

ԿԲ–ն իր հերթին ասել է, որ դեկտեմբերից գործարկել է SWIFT–ի հայրենական անալոգը։ Ռուսաստանի բանկն այն ժամանակ նշել էր, որ նոր ծառայությունը թույլ կտա վարկային կազմակերպություններին հաղորդագրություններ փոխանցել SWIFT ձևաչափով Ռուսաստանի բանկով բոլոր մարզերում և առանց սահմանափակումների։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև