Մինսկի բանակցությունների ֆոնին եվրոյի փոխարժեքը նվազել է

12.02.2015 11:59
Մինսկի բանակցությունների ֆոնին եվրոյի փոխարժեքը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայի երեկոյան առուվաճառքում եվրոյի փոխարժեքը նվազել է և  հաստատուն կերպով մոտեցել է 65 ռուբլուն։ Արտարժույթի նվազումը գրանցվել է «նորմանդյան քառյակի»` Մինսկում անցկացվող  բանակցությունների ֆոնին։

Եվրոյի բորսայական փոխարժեքը Երևանի ժամանակով 00։44-ին կազմել է 73,86, իսկ դոլարը` 65,20 ռուբլի։ Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը առուվաճառքի ընթացքում գրանցած նվազումից հետո։ Երևանի ժամանակով 18։00-ին ռուբլին նվազել էր մինչև մեկ եվրոյի դիմաց 75,6 ռուբլու և մեկ դոլարի դիմաց 66,9 ռուբլու։ Առուվաճառքի ավարտին ռուբլին վերականգնել է դիրքերը` 00։00-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 73,95 ռուբլի, իսկ դոլարինը` 65,25, հայտնում է РБК–ն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև