ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը փաստարկներ է ներկայացրել, որոնց համաձայն` դեմ է 2015թ.–ի բյուջեի տնտեսմանը

12.02.2015 15:24
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը փաստարկներ է ներկայացրել, որոնց համաձայն` դեմ է 2015թ.–ի բյուջեի տնտեսմանը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հակաճգնաժամային ծախսերը կպաշտպանեն տնտեսությունը, որ ՀՆԱ–ն 3 տոկոսից չնվազի, իսկ սոցիալական հոդվածների կրճատումը կարող է հարվածել պահանջարկին, կարծում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ 600 մլրդ ռուբլով ծախսերը կրճատելու ֆինանսների նախարարության առաջարկը հետաձգվել է։

Հունվարի 27–ին ՌԴ կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրի իրականացումը թույլ կտա ռուսական տնտեսության անկումը կրճատել 0,9 տոկոսային կետով։ Այս ամենը նշվում է Տնտեսական զարգացման նախարարության սոցիալ–տնտեսական կանխատեսման վերջին տարբերակում, որը ներկայացվել է կառավարությանը հունվարի վերջին, որի հետ ծանոթացել է РБК–ն։

Չորեքշաբթի կանխատեսումը քննարկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած խորհրդակցության ժամանակ, ինչի արդյունքում տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը տեղեկացրել է, որ փաստաթուղթը հավանության է արժանացել։ Ըստ մակրոկանխատեսումների` Ռուսաստանի ՀՆԱ–ն 2015թ.–ին կնվազի 3 տոկոսով։ 2014թ.–ին ՀՆԱ–ն ավելացել է 0,6 տոկոսով։

Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ առաջին եռամսյակում հակաճգնաժամին ծրագրի համար հարկավոր է ծախսել կառավարության պահուստային հիմնադրամից 20 մլրդ ռուբլուց ոչ ավել։ «Կարծում եմ, որ դա քննարկման առարկա է, մենք պետք է դա քննարկենք այլընտրանքները համեմատելու շրջանակում», – լրագրողներին նշել է Ուլյուկաևը։ «Հարկավոր է մտածել, թե ինչ է այս ամենից հետևում համախառն պահանջարկի, այլ պարտավորությունների համար»։ Նրա խոսքերով` Ֆինանսների նախարարության առաջարկի հավանության դեպքում կազատի մոտ 30 մլրդ ռուբլի։ Հակաճգնաժամային ծրագրի տարբերակներից մեկում սոցիալական հոդվածների կրճատումը գնահատվել է ավելի քան 126 մլրդ ռուբլի։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև