Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նոյեմբերին ավելացել է 1,3%–ով` հասնելով 373.6 հազար դրամի

12.02.2015 17:39
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նոյեմբերին ավելացել է 1,3%–ով` հասնելով 373.6 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի նոյեմբերին, 2013թ.–ի նոյեմբերի համեմատ, ավելացել է 1,3%–ով` հասնելով 373 628 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 328,1 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 300,5 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 107,6 հազար դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 110.9 հազար դրամ, ժամանցի և հանգստի ոլորտը` 112.3 հազար դրամ և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 115,8 հազար դրամ:

Միաժամանակ 2014թ.-ի նոյեմբերին ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 175 246 դրամ, ինչը մոտ 0,4 տոկոսով շատ է 2014թ.-ի օգոստոսի ցուցանիշից և 9.6 տոկոսով շատ` 2013թ.-ի նոյեմբերի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի նոյեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 204.2 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 125.1 հազար դրամ։ Երևանում սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 190 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի դեկտեմբերին կազմել է 213 727 դրամ (461 դոլար կամ 25 910 ռուբլի), ինչը 22 տոկոսով շատ է օգոստոսի ցուցանիշից (1 դոլարը` 479,47 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև