ՎՏԲ–Հայաստան Բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը

13.02.2015 10:52
ՎՏԲ–Հայաստան Բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը, որտեղ ընթանում է բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների ուսուցմանը և գործադրում է բոլոր ջանքերը պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու ուղղությամբ», – նշվում է հաղորդաագրության մեջ։

Նոր կենտրոնում ուսումնական դասարանները կահավորված ու վերազինված են անհրաժեշտ տեխնիկայով, կլինեն ինտերակտիվ թրեյնինգներ, կլոր սեղաններ և քննարկումներ, բանկի ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու սենյակներ: Ուսուցումը հաշվարկված է ինչպես նոր աշխատակիցների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց որակավորումը: Ուսումնական կենտրոնու միաժամանակ կարող է ուսանել 100-120 մարդ:

«Ուսումնական կենտրոնի ընդլայնումն ու նորացումը բանկի աշխատակիցների համար պրոֆեսիոնալ ունակությունները զարգացնելու և սպասարկման որակը բարելավելու լրացուցիչ հնարավորություն է», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ ($1 – 476,51 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև