Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 73 մլն դոլար

16.02.2015 12:46
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 73 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 9–ից 13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 73 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477,86 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,5 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 540,88 դրամ փոխարժեքով, և շուրջ 585,1 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 7,18 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 80,4 մլն դոլար, շուրջ 8,5 մլն եվրո և մոտ 266 մլն ռուբլի` համապատասխանաբար 479,85 դրամ, 547,27 դրամ և 7,44 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի փետրվարի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 30 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,4 մլն դոլար։ (1 դոլարը` 478,91 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև