Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը դեկտեմբերին աճել են 2,8%–ով` մինչև 32,5 մլրդ դրամ

16.02.2015 14:07
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը դեկտեմբերին աճել են 2,8%–ով` մինչև  32,5  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 2,8% տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 32,5 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,51 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 62,6% տոկոսը կամ շուրջ 20,4 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 123,3 մլրդ դրամ՝ ավելանալով 13 տոկոսով, դրանցից 53,1 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն անցած տարվա դեկտեմբերին կազմել է 1 994,5 միլիարդ դրամ՝ մեկ ամսում ավելանալով 6,6%. տոկոսով։

2014 թվականի դեկտեմբերի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 2 150,3 մլրդ դրամ։ (1 դոլարը` 478,91 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև