Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 16-ին չի փոխվել և կազմել է 479,25 դրամ մեկ դոլարի դիմաց

16.02.2015 21:03
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 16-ին չի փոխվել և կազմել է 479,25 դրամ մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 16-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, չի փոխվել և մեկ դոլարի դիմաց կազմել է 479,25 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը բորսայի տրամադրած տվյալներով` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2.6 մլն դոլարի (մոտ 1,2 մլրդ դրամ) 14 գործարք: Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարք փետրվարի 16-ին չի կատարվել:

Փետրվարի 16-ի միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 478,83 դրամ, €1 – 546,01 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև