ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 17–ին ավելացել է 0,09%–ով և 479,68 դրամ կազմել

17.02.2015 17:05
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 17–ին ավելացել է 0,09%–ով և 479,68 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 17–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,68 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 850 հազար դոլարի (ավելի քան 407,7 մլն դրամ) 5 գործարք։ Ֆոնդային բորսայում փետրվարի 17–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Փետրվարի 17–ին արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 479,06  դրամ, 1 եվրոյինը` 545,27 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև