Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը IV եռամսյակում նվազել է 0,8 կետով` մինչև 51.8

17.02.2015 18:58
Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը IV եռամսյակում նվազել է 0,8 կետով` մինչև 51.8

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 2014թ. 4–րդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,8 կետով` մինչև 51,8, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, տվյալ ցուցանիշը նվազել է 0,4 տ.կ.–ով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ԿԲ հաղորդագրության համաձայն` գործարար միջավայրի ցուցանիշը կայուն միջակայքի սահմաններում է` պահպանելով առկա դրական տրամադրությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։

Գործարար միջավայրի ցուցանիշը չորրորդ եռամսյակում ձևավորվել է հետևյալ ոլորտներում աճի արդյունքում` արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ։ Այսպես, արդյունաբերության ոլորտի ցուցանիշը նվազել  2,8 կետով` կազմելով 55,5, առևտրի ոլորտի` 11,4 կետով և կազմել 48,8, իսկ գործարար միջավայրի ցուցանիշը ծառայությունների ոլորտում ավելացել է 9,6` կազմելով 63,8։

Գործարար միջավայրի ամենացածր ցուցիչը գրանցվել է շինարարության ոլորտում` կազմելով 34.6 որը հաշվետու եռամսյակում ցուցադրել է աննշան աճ (0,5 տ.կ.), սակայն այն դեռ կայուն դիապազոնից ցածր է։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների` ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է` գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև