Իենն աճում է դոլարի նկատմամբ դրամային քաղաքականության վերաբերյալ Ճապոնիայի բանկի որոշման ֆոնին

18.02.2015 14:55
Իենն աճում է դոլարի նկատմամբ դրամային քաղաքականության վերաբերյալ Ճապոնիայի բանկի որոշման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է տարեկան 80 տրիլիոն իենի (մոտ 674,65 մլրդ դոլար) սահմանում` դրամական բազայի ավելացման որոշումը պահպանելու մասին Ճապոնիայի բանկի որոշման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Երևանի ժամանակով ժամը 09։27–ին իենի նկատմամբ դոլարը նվազել է`119,25 իենից հասնելով 119,03 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերն երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է 0,03 տոկոսով` մինչև 94,10 կետի, իսկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է` 1,1412 դոլարից հասնելով եվրոյի դիմաց 1,1408 դոլարի։

Ճապոնիայի բանկը հերթական նիստի արդյունքում հաստատել է տարեկան 80 տրիլիոն իենի (մոտ 674,65 մլրդ դոլար) սահմանում դրամական բազայի ավելացման որոշումը, որն ընդունվել է դրամական քաղաքականության կոմիտեի մեծ մասի անդամների կողմից` 8 «կողմ» և 1 «դեմ»։ Այն համընկել է վերլուծաբանների սպասումների հետ։

Ճապոնիայի ԿԲ–ն մտադիր է շարունակել մեղմ դրամական ուղին, որն ուղղված է անհրաժեշտ ժամկետի ընթացքում գնաճի 2 տոկոսանոց ցուցանիշի ձեռք բերմանը։

«Ճապոնիայի բանկը դժվար թե առաջիկայում դյուրացնի դրամական քաղաքականությունը։ Եթե որոշեր դյուրացնել այն, ապա այն կփոխհատուցվեր աշխատավարձի աճով», – Ռոյթեր գործակալությանը հայտարարել է UBS Securities–ի տնտեսագետ Դայջու Աոկին (Daiju Aoki)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև