S&P 500–ի ցուցիչը ռեկորդային աճ է գրանցել Հունաստանի խնդիրների լուծման հարցում ներդրողների ունեցած հույսերի ֆոնին

18.02.2015 15:35
S&P 500–ի ցուցիչը ռեկորդային աճ է գրանցել Հունաստանի խնդիրների լուծման հարցում ներդրողների ունեցած հույսերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. S&P 500 լայն շուկայի ամերիկյան ցուցիչը երեքշաբթի տարվա ընթացքում երկրորդ անգամ պատմական առավելագույն ցուցանիշի է հասել Հունաստանի պարտքային խնդիրների լուծման հարցում ներդրողների ունեցած հույսերի ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 0,16 տոկոսով` հասնելով 18047,58 կետի, NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչը` 0,11 տոկոսով` մինչև 4899,27 կետի, S&P 500 լայն շուկայի ցուցիչը` 0,16 տոկոսով` մինչև 2100,34 կետի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանը կարող է դիմել վարկատուներին կես տարով վարկային պայմանագիրը երկարացնելու խնդրանքով։ Երկուշաբթի Եվրախումբը կրկին քննարկել է հունական պարտքի խնդիրը, սակայն նիստն ավարտվել է առանց որևէ որոշման ընդունման։ Եվրագոտու 19 պետություններից 18–ի ֆինանսների նախարարները հանդիպման ժամանակ համակարծիք էին, որ Հունաստանը պետք է երկարացնի ֆինանսական օգնության գործող ծրագիրը։

Կանխատեսվածից ավելի վատ էին ներքին տվյալները։ Նյու Յորքում արտադրական ակտիվության ցուցիչը փետրվարին նվազել է` հասնելով 7,78 կետի, այն դեպքում, երբ վերլուծաբանները սպասում էին, որ այն կնվազի մինչև 9,5 կետի։

Միաժամանակ նավթի գները երեքշաբթի ավելացել են, Brent տեսակի նավթի բարելի արժեքը թարմացրել է 2015 թ.–ի առավելագույն ցուցանիշը` 62,57 դոլար։ WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը, Երևանի ժամանակով ժամը 23։38–ին, ավելացել է 1,29 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 53,46 դոլարի։

«Մենք լուրջ փոփոխություններ ենք այսօր ունեցել։ Նավթի գները, որոնք ավելի վաղ նվազում էին, սկսեցին աճել։ Մեծ առաջընթաց է գրանցվել Հունաստանի հարցում, սակայն հիմնական փոփոխությունները կապված են նավթի հետ», – Bloomberg գործակալությանը հայտարարել է Schwab Center–ի դերիվատիվների գծով տնօրեն Ռենդի Ֆրեդերիկը (Randy Frederick)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև