Լոնդոնում ոսկու գինը վեցուկես շաբաթվա ընթացքում իջել է մինչև նվազագույնի ցուցանիշի` հասնելով ունցիայի դիմաց 1206,50 դոլարի

18.02.2015 16:00
Լոնդոնում ոսկու գինը վեցուկես շաբաթվա ընթացքում իջել է մինչև նվազագույնի ցուցանիշի` հասնելով ունցիայի դիմաց 1206,50 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու գինը, առավոտյան ֆիքսինգի  (AM Fixing) համեմատ, այսօր զգալիորեն նվազել է` հասնելով վեցուկես շաբաթվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշին։ Ոսկու AM Fixing–ի գինն այսօր Լոնդոնում պաշտոնապես կազմել է ունցիայի դիմաց 1206,50 դոլար։ Սա 2015 թ.–ի հունվարի 5–ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ–ն։

Լոնդոնում ոսկին այսօր էժանացել է 15,25 դոլարով (-1,3%)` կողմնորոշվելով ժամկետային շուկայի ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հրապարակման ժամանակ Նյու Յորքի COMEX բորսայում ներկայացված ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր ունցիայի դիմաց 1205,8-1210,5 դոլարի սահմանում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է ունցիայի դիմաց 1206,1 դոլար։

2015 թ.–ի հունվարի 6–ից հետո Լոնդոնում ոսկու գինը պահպանվում է ունցիայի դիմաց 1200 դոլարից բարձր մակարդակում։ Հունվարի 21–ին այն հասավ հինգ ամսվա ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշին` ունցիայի դիմաց 1298,00 դոլար։ Սա 2014 թ.–ի օգոստոսի 19–ից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև