Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2014 թվականին ավելացել է 7 տոկոսով՝ հասնելով 1 617,7 մլրդ դրամի

18.02.2015 18:56
Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2014 թվականին ավելացել է 7 տոկոսով՝ հասնելով 1 617,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական, ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռնարկությունների համախառն դեպոզիտները 2014 թվականին ավելացել են 7 տոկոսով և կազմել 1 617,7 մլրդ դրամ։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» չորրորդ եռամսյակի ամփոփագրի տվյալները, համախառն դեպոզիտներով  առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Հայբիզնեսբանկը: Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ներդրումների 52,3%-ը կամ 847,6 մլրդ դրամը։

2014 թվականի IV եռամսյակի արդյունքներով` դեպոզիտների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը՝ 12,9 տոկոս մասնաբաժնով։ Այդ բանկի դեպոզիտների ծավալները կազմել են մոտ 208,7 մլրդ դրամ՝ ավելանալով 22,8 տոկոսով:

Հաջորդը Արդշինինվեստբանկն է՝ 179, 9 մլրդ դրամ դեպոզիտների ծավալով (25 տոկոս աճ): Երրորդը HSBC Բանկ Հայաստանն է, որի դեպոզիտները կազմել են 171 մլրդ դրամ (8,22 տոկոս աճ): ՎՏԲ-Հայաստան բանկի դեպոզիտները կազմել են 151 մլրդ դրամ (9,46 տոկոս աճ): Առաջատարների հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որի դեպոզիտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 136,8 մլրդ դրամ (23,51 տոկոս աճ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև