«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

19.02.2015 13:18
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան: «Նմանատիպ ակցիաները արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաև մանկական գրքեր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ»:

Ինչպես հայտնեց «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին անգամ շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն, մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք», - եզրափակեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014թ.-ի դրությամբ կազմել են մոտ 110.7 մլրդ դրամ (անկումը` 52,5%), պարտավորությունները՝ 95 մլրդ դրամ (անկումը` 55,2 %),, կապիտալը՝ 15.6 մլրդ դրամ (անկումը` 26.58%), վարկային ներդրումները՝ շուրջ 69 մլրդ դրամ (անկումը` 25.5%)։ Միաժամանակ, 2014 թվականի ընթացքում վնասները կազմել են 5.6 մլրդ դրամ 2013 թվականի 108.7 մլն դրամի շահույթի դիմաց։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25