NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

19.02.2015 16:48
NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Ինչպես վկայում են ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալները, դոլարի պահանջարկի արժեքը փետրվարի 19-ին կազմել է 477,5 դրամ, իսկ առաջարկինը` 480 դրամ։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է փետրվարի 18-ին,  երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 479,26 դրամ $1 համար։

Փետրվարի 19-ի արդյունքում միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 479,16 դրամ, €1 – 545,95 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև