Անելիք Բանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվել է նվերներ

19.02.2015 18:09
Անելիք Բանկը  դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվել է նվերներ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ»  ՓԲԸ–ն,  անցկացրած ակցիայի արդյունքում,  դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվել է նվերներ, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիային մասնակցել են 2014 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Բանկում գործող բոլոր դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդներն` անկախ դրամական փոխանցումների համակարգից, ստացած գումարի չափից և հաճախականությունից:

Նվերները հաճախորդներին հանձնեց Բանկի Վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Նա շնորհավորեց հաճախորդներին և նրանց նվիրեց  խաղարկության ընթացքում շահած պլանշետը, սմարթ հեռախոսները և ինտերնետ ծառայության 3 ամսվա անվճար բաժանորդագրության հավաստագիրը:

Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը  ևս շնորհավորել է շահած բոլոր հաճախորդներինև հորդորել բոլորին ուշադիր լինել, գտնել իրենց անունները և համապատասխան նվերների ցանկը Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում և  այցելել Բանկ իրենց նվերները ստանալու:

«Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր կողմից նմանատիպ անակնկալները շարունակական են լինելու: Ավելին, քանի որ 2015 թվականը հոբելյանական է Անելիք Բանկի համար` մենք նշում ենք Բանկի 25-ամյակը, ապա ընթացիկ տարում մենք բազմազան շահավետ ակցիաներ ենք կազմակերպելու և տարատեսակ բանկային պրոդուկտներ ենք առաջարկելու մեր հաճախորդներին»,- նշել է Մարտիրոսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%), պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն դրամ վնասի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև