Հայաստանում գնաճը 2015 թ.–ի հունվարին կազմել է 4.3%. վիճակագրություն

20.02.2015 13:31
Հայաստանում գնաճը 2015 թ.–ի հունվարին կազմել է  4.3%. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015 թվականի հունվարին 2014 թվականի հունվարի համեմատ աճել են 4.3 տոկոսով, այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին  հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ, Հայաստանի սպառողական գները 2015 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 2,5 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, տնտեսական ակտիվությունը 2015 թվականի հունվարին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,3 տոկոս։

2015 թվականի պետբյուջեում գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ–ն` 4,1 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև