«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գործարկել է իր կայքի մոբայլ տարբերակը

20.02.2015 14:32
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գործարկել է իր  կայքի մոբայլ տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն  հաշվի առնելով շուկայի պահանջները գործարկել է իր  կայքի մոբայլ տարբերակը,  հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից;

»Կամուրջ» ՈՒՎԿ մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանի խոսքերով,  կայքի մոբայլ տարբերակը  հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ լիարժեք տեղեկատվություն` օգտագործելով նվազագույն տրաֆիկ։

«Այն զգալի կհեշտացնի բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով «Կամուրջ»-ի կայքից ինֆորմացիայի հավաքագրման գործընթացը»,–ասել է Արևյանը։

Միաշամանակ, համոզմունք է  հայտնել,  որ կայքի մոբայլ տարբերակը դրական արձագանք կունենա հաճախորդների շրջանում, քանի որ ընկերության վերլուծությունները ցույց են տվել, որ հաճախորդների զգալի հատվածը  կայք այցելում են հենց բջջային հեռախոսների և թաբլետների միջոցով

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին վերակազմավորման արդյունքում: «Կամուրջ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև