ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 20–ին ավելացել է 0,05%–ով և 479,49 դրամ կազմել $1 համար

20.02.2015 16:40
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 20–ին ավելացել է 0,05%–ով և 479,49 դրամ կազմել $1 համար

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 20–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,49 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է $1,1 մլն. (ավելի քան 527,4 մլն դրամ) 8 գործարք։ Ֆոնդային բորսայում փետրվարի 20–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Փետրվարի 20–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 479,95  դրամ, 1 եվրոյինը` 542,65 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև