Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 68,8 մլն դոլար

23.02.2015 12:04
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 68,8  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 68.8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,13 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,3 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 543,77 դրամ փոխարժեքով, և շուրջ 576,3 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,55 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 65,2 մլն դոլար, շուրջ 12,3 մլն եվրո և շուրջ 240,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 480,02 դրամ, 548,36 դրամ և 7,82 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի փետրվարի 9–ից 15–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 38,4  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 38,4 մլն դոլար։ (1 դոլարը` 478,95 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև