ԿԲ կանխատեսում. Հայաստանում 12–ամսյա գնաճը 2015 թ.–ին կկազմի 2,5–5,5 տոկոս

23.02.2015 13:40
ԿԲ կանխատեսում. Հայաստանում 12–ամսյա գնաճը 2015 թ.–ին կկազմի 2,5–5,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2015 թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5–5,5 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

Ըստ հաշվետվության` 12–ամսյա գնաճը 2015 թ.–ի ընթացքում կտատանվի գնաճի թույլատրելի միջակայքի վերին շեմում, իսկ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին և կտատանվի այդ ցուցանիշի սահմանում կանխատեսված հորիզոնի մնացած հատվածում։

Միաժամանակ 2014 թ.–ին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,6 տոկոս` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի սահմանում։

«Դրամի արժեզրկման և արժութային հոսքերի կտրուկ կրճատման և ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով գրանցված գնաճային ընդլայնման, ինչպես նաև այդ դրսևորումների արդյունքում ձևավորված գնաճային սպասումների կապակցությամբ Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ին գերազանցել է բոլոր կանխատեսումները` կազմելով 4,6 տոկոս և գտնվելով թույլատրելի տատանումների սահմանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ կարգավորիչի գնահատականով` երկրի ֆինանսական և ապրանքային շուկայում գոյություն ունեցող երևույթները, որոնք պայմանավորված են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակով և տարեվերջին գրանցված զարգացումներով, աստիճանաբար կչեզոքանան 2014 թ.–ի դեկտեմբերից մինչև 2015 թ.–ի փետրվարի 10–ը ԿԲ–ի իրականացրած համապատասխան գործողությունների արդյունքում։ Այս տարվա առաջին եռամսյակում կարգավորիչը մտադիր է շարունակել նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը», – նշվում է հաշվետվության մեջ։

Բացի այդ, 2015 թ.–ին ԿԲ–ն կանխատեսում է 0,4–2 տոկոսի սահմանում ՀՆԱ–ի աճի տեմպերի դանդաղում, ինչը կապված է անբարենպաստ արտաքին տնտեսական իրավիճակով։ Միաժամանակ, կարգավորիչի կանխատեսումներով, կանխատեսելի հորիզոնում մնացած հատվածում աճի տեմպերը կավելանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ կայուն մակարդակին։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 4,3 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն` 2015 թ.–ին հայկական տնտեսության աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև