Սարոյան. 2015 թ.–ին հայկական բորսայում կներդրվի բորսայական տեղաբաշխումների Genium INET համակարգը

23.02.2015 13:44
Սարոյան. 2015 թ.–ին հայկական բորսայում կներդրվի բորսայական տեղաբաշխումների Genium INET համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բորսայական տեղաբաշխումների Genium INET ժամանակակից համակարգն այս տարի կներդրվի NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ամփոփելով տարվա արդյունքները։

Նրա խոսքերով` դա NASDAQ OMX խմբի կոմերցիոն առևտրային համակարգ է, որը 2015 թ.–ին կներդրվի հայկական շուկայում։

«Սկզբնական փուլում այն կգործի պետական պարտատոմսերի աճուրդների ժամանակ, ինչից հետո համակարգի ծառայությունները կընդլայնվեն երկրորդային շուկայի գործառնությունների ուղղությամբ», – ասաց Սարոյանը։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև