Հայկական արժեթղթերը 1–1,5 տարվա ընթացքում կարող են հայտնվել միջազգային շուկաներում. Սարոյան

23.02.2015 14:45
Հայկական արժեթղթերը 1–1,5 տարվա ընթացքում կարող են հայտնվել միջազգային շուկաներում. Սարոյան

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական արժեթղթերը 1–1,5 տարվա ընթացքում հասանելի կլինեն միջազգային շուկաներում, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Մենք այս կապակցությամբ արդեն սկսել ենք բանակցությունները Clearstream Banking SA–ի հետ», – ասաց նա։

Սարոյանը նշեց, որ 2014 թ.–ին Clearstream Banking SA–ի հետ համատեղ միակողմանի կարգով «լինք» է գործարկվել (անվանատիրոջ հաշվի բացում), որը թույլ է տվել օտարերկրյա արժեթղթերը հասանելի դարձնել հայկական շուկայում։ «Միջազգային շուկաներ հայկական արժեթղթերի մուտքի ընթացակարգն ավելի բարդ է, քան հաշիվների բացումը, քանի որ Clearstream–ը պետք է գնահատի, հետազոտի հայկական շուկան և եզրակացություն ներկայացնի Հայաստանում հաշվի բացման հնարավորության կապակցությամբ», – ասաց Սարոյանը։

Նրա խոսքերով` նախորդ տարի միջազգային հարթակում հայկական արժեթղթերի հասանելիությունը բարձրացնելու համար բացվել էին թղթակցային հաշիվներ։ Հաջորդ քայլը պետք է դառնա ՀԿԴ–ում Clearstream Banking SA–ի կողմից հաշվի բացումը, ինչը թույլ կտա հայկական արժեթղթերը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողների համար։

Կենտրոնական դեպոզիտարիան 2014 թ.–ի հունվարին արժեթղթերի անվանատիրոջ հաշիվ էր բացել Clearstream Banking Luxemburg Clearstream Deutsche Börse Group–ում, որը զբաղվելու է Հայաստանի ներդրողների համար օտարերկրյա արժեթղթերով ռեեստրի սպասարկմամբ և փոխհաշվարկով։ Clearstream Deutsche Börse Group–ի հետ կապ հաստատելու շնորհիվ հայ ներդրողները կարող են արժեթղթեր ներդնել զարգացած և զարգացող երկրների 53 շուկաներում։ Clearstream Banking SA–ը հաշվարկային–քլիրինգային կազմակերպություն է, որը գործում է Լյուքսեմբուրգում և Ֆրանկֆուրտում։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև