«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդը

23.02.2015 15:33
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն` առանց պայմանագրի երկարաձգման և գումարի ավելացման հնարավորության, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` «Կլասիկ-Պլյուս» ավանդատեսակը տրամադրվում է հետևյալ պայմաններով` ավանդի ժամկետը՝ 30, 60, 90 օր, ավանդի արժույթը՝ ՀՀ դրամ, տոկոսադրույքը՝ 15%, 16%, 17%` կախված ավանդի ժամկետից։

«Ավանդի նվազագույն գումարը 500 000 ՀՀ դրամ է: Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն ընդունվում է մինչև 2015-ի մարտի 10-ը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ Բանկի ակտիվները 2014 թ.–ին կազմել են 110,7 մլրդ դրամ (52,5 տոկոսի անկում), պարտավորությունները` 95 մլրդ դրամ (55,2 տոկոսի անկում), վարկային ներդրումները` մոտ 69 մլրդ դրամ (25,5 տոկոսի անկում), կապիտալը` 15,6 մլրդ դրամ (26,58 տոկոսի անկում), կանոնադրական կապիտալը` 16,4 մլրդ դրամ։ Միաժամանակ 2014 թ.–ին բանկը գրանցել է 5,6 մլրդ դրամի վնաս` 2013 թ.–ին գրանցված 108,7 մլն դրամի շահույթի համեմատ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև