ԿԲ–ն 2015 թ.–ի առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը

23.02.2015 17:24
ԿԲ–ն 2015 թ.–ի առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2015թ .–ի առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` շուկայական դրամային կարճաժամկետ տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով։ Այս մասին նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

«Նման պայմաններում տարեսկզբից ԿԲ–ն մինչև 10,5 տոկոս բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նման կերպով մոտեցնելով շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կաջակցի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 22–ին կայացած արտահերթ նիստի ժամանակ ԿԲ–ն 1 տ.կ.–ով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 9,5 տոկոսի, ինչպես նաև 3 տ.կ.–ով նվազեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` մինչև 17 տոկոս։ Միաժամանակ փետրվարի 10–ին կայացած նիստի ժամանակ կարգավորիչը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 10,5 տոկոս և նվազեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` հասցնելով 14,5 տոկոսի։

Արժույթի շուկայի վրա գործադրվող ճնշումը զսպելու համար, երբ դոլարի փոխարժեքը 2014թ.–ի նոյեմբերի վերջին բարձրացավ 16,6 կետով` կազմելով 435 դրամ, ԿԲ–ն սկսեց բարձրացնել կարճաժամկետ դրամային լիկվիդայնության արժեքը` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացնելով 21 տոկոսի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև