ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

23.02.2015 18:04
ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում 2014 թ.–ի արդյունքում պահպանման է փոխանցվել 1 461 մլրդ դրամի արժեթուղթ, որից 1 423,5 մլրդ դրամը կորպորատիվ արժեթղթեր են, տեղեկացրեց ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը։

«Զգալի ծավալներ ունեն նաև օտարերկրյա արժեթղթերը` մոտ 33,2 մլրդ, ընդ որում օտարերկրյա արժեթղթերի սպասարկումը մենք սկսել ենք 2014 թ.–ից», –նշեց նա։

Նրա խոսքերով` ՀԿԴ–ի ակտիվ հաշիվներում արժեթղթերի համախառն ծավալը կազմել է մոտ 911,4 մլրդ դրամ, իսկ 2014 թ.–ի ընթացքում դեպոզիտարիան իրականացրել է 141 մլրդ դրամի արժեթղթերի փոխանցում և 73 մլրդ դրամի տեղաբաշխում։

Նա նաև նշեց, որ կորպորատիվ գործարքների համախառն ծավալը կազմել է 142 մլրդ դրամ, միաժամանակ դեպոզիտարիան արգելափակել է 120 մլրդ դրամի արժեթուղթ, որից 35 մլրդ դրամը` գրավի նպատակով։

«2013 թ.–ին մենք դեպոզիտարիայում ներդրել ենք նոր համակարգ, ինչի արդյունքում նրա գործառույթները փոխանցվել են հաշվի օպերատորներին։ 2013 թ.–ի ընթացքում շատ շտկումներ են կատարվել, ինչի շնորհիվ ավելացել են գործարքների ծավալները», – ասաց ՀԿԴ–ի տնօրենն` ավելացնելով, որ դա թույլ տվեց մրցակցային հիմունքներով պարգևատրել դեպոզիտարիայի աչքի ընկած մասնակիցներին։

Նախորդ ուրբաթ կայացած մրցանակաբաշխության ընթացքում ՀԿԴ–ի լավագույն մասնակից, 2014 թ.–ին հաշվի լավագույն օպերատոր է ճանաչվել «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստ ընկերությունն է և NASDAQ OMX Group Inc.-ի մի մասն է:

Դեպոզիտարիան ունի 16 անդամ հաշվարկային համակարգեր, որոնցից տասն ունեն հաշվի օպերատորի կարգավիճակ և կարգավորվող շուկայի անդամներ են։ Երեքը միայն հաշվի օպերատորներ են և 3–ը` կարգավորվող շուկայի անդամներ։

ՀԿԴ–ում ռեգիստրերի համախառն թիվը 2014 թ.–ին կազմել է 2190։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև